«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից առաջ անդրադարձել է կատալոնական թիմի ներկայիս մարզավիճակին, ինչպես նաև խոսել է թիմի հարձակվողական գծի մասին:
«Նախկինում մրցակիցներն առաջին հերթին փորձում էին չեզոքացնել Մեսսիին: Սակայն հիմա մեր կազմում կան Նեյմարը, Սանչեսը, Պեդրոն: Եթե Լեոն չկարողանա իր վրա վերցնել խաղը, ապա այս ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը կարող է փոխարինել նրան: Սա զգալի բարդացնում է մեր մրցակիցների գործերը», — ասել է Պիկեն: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի» — «Բարսելոնա» հանդիպումը կկայանա վաղը` Երևանի ժամանակով 23:45-ին: