Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը մոտ ժամանակներս կարող է տեղափոխվել «Բարսելոնա»։
Ինչպես հայտնում է Bild-ը, կատալոնական ակումբը Տեր Շտեգենի համար «Բորուսիային» 11.5 մլն եվրո կվճարի։ Սակայն դարպասապահը կտեղափոխվի «Բարսելոնա» միայն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ «Բարսելոնայում» նա կփոխարինի դարպասապահ Վիկտոր Վալդեսին, ով ամռանը պատրաստվում է լքել իր ներկայիս ակումբը։