տուն Սպորտ Բարսելոնան հերքում է՝ Վիկտոր Վալդեսին պայմանագիր առաջարկելու մասին լուրերը

Բարսելոնան հերքում է՝ Վիկտոր Վալդեսին պայմանագիր առաջարկելու մասին լուրերը

314
0

Valdes-en-una-accion-frente-al_54231815683_54115221152_960_6401

«Բարսելոնան» չի բանակցել թիմի դարպասապահ Վիկտոր Վալդեսի հետ նրա պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ։ Այս մասին հայտարարել է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

«Բարսելոնան» հերքել է Radio Marca-ի այն հաղորդագրությունը, որի համաձայն կատալոնական ակումբն առաջարկ է արել իսպանացի դարպասապահին։ Քանի որ Վալդեսն արդեն պայմանագիր ստորագրել էր «Մոնակոյի» հետ, ըստ ռադիոկայանի՝ նա, իբր, համաձայնել է կատալոնական ակումբի առաջարկին, եթե առաջարակվող պայմանագիրը ստորագրվի նույն պայմաններով, ինչ որ մանեգասկյան թիմի հետ՝ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ,  սակայն նաև դրան  ավելացրած 20 մլն եվրո բոնուս։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here