Այսօր հայտնի են դարձել բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարի պայմանագրի մանրամասները: Պարզվում է, որ «Բարսելոնա» տեղափոխվելիս, նրա պայմանագրում որպես առաջին տարվա աշխատավարձ նշվել է 18 մլն եվրո, որոնցից 8,5 մլն-ը` բոնուսների տեսքով: Այս մասին հաղորդում է Cadena SER-ը:
5 տարվա ընթացքում Նեյմարն, ընդհանուր առմամբ, կվաստակի 54,4 մլն` առանց բոնուսների: Իսպանիայի առաջնությունում հաղթելու համար նա կստանա լրացուցիչ 637500 եվրո, չեմպիոնների լիգայում` 850 հազար եվրո, Իսպանիայի գավաթում, առաջնությունում և ՉԼ-ում հաղթելու դեպքում` 1,7 մլն եվրո: