Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» կնշի արևելյան Ամանորը:
Այդ օրը ֆուտբոլիստները «Վալենսիայի» հետ խաղում կկրեն «ձի» նշանակող հիերոգլիֆով մարզաշապիկ: Բացի այդ, կատալոնական թիմի ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսին, Նեյմարը, Պեդրոն, Սերխի Ռոբերտոն և Ժերար Պիկեն հատուկ այդ կապակցությամբ նկարահանվել են տեսահոլովակում: