Մյունխենի «Բավարիայի» գործադիր տնօրեն Կարլ Հայնց Ռումենիգեն այսօր ներկայացրել է բավարական ակումբի ֆինանսական վիճակը:
«Բունդեսլիգայի ֆինանսական մոդելը լավ է աշխատում: Մենք ավելի քիչ ենք ծախսում, քան վաստակում ենք:
Անգլիական Պրեմիեր լիգան աշխարհում առաջինն է, սակայն եթե նույնիսկ մենք չենք կարող ֆինանսական տեսակետից նրանց հասնել, այնուամենայնիվ, Բունդեսլիգան՝ տնտեսող ֆուտբոլի լավագույն օրինակն է: Այնպիսի ակումբ, ինչպիսին ՊՍԺ-ն է, ծախսել է 300 միլիոն եվրո: Նման ծախսեր հանելն ահնար է: «Բավարիան» միակ ակումբն է եվրոպական թոփ 10-ից, որը եկամտաբեր է, — ասել է Ռումենիգեն: Այս մասին հաղորդում է Kicker-ը: