Այսօր Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 33-ի։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, պայթյունները տեղի էին ունեցել երկրի արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց, այսպես կոչված, «կանաչ գոտում», որտեղ գտնվում են օտարեկրյա շատ ներկայացուցչություններ և պետական հիմնարկներ։
Հավելենք, որ միայն հունվար ամսին Իրաքում ահաբեկչություններին զոհ է գնացել ավելի քան հազար մարդ։