Երեկ Ադրբեջանում ինքնասպան է եղել Ադրբեջանի միասեռականների ղեկավար Իսա Շահմարլին: Այսօր նրա հայրենի Բինա գյուղում տեղի են ունեցել բախումներ: Այս մասին հաղորդում է Haqqin.az-ը:
Գյուղի երիտասարդները քարերով սպառնացել են բոլոր այն նույնասեռականներին, ովքեր մուտք կգործեն իրենց գյուղ` հուղարկավորությանը մասնակցելու համար: Հարձակման են ենթարկվել նաև լրագրողները, որոնք փորձել են լուսաբանել այդ հուղարկավորությունը:
Տեղեկացնենք, որ Իսան կախվելուց առաջ գրել է, որ այս ամենի համար մեղավոր են իր մտերիմները, Ադրբեջանը, որոնք չեն հանդուրժել իրեն: Հայտնի է նաև, որ Իսայի ծնողները նրա սեռական կողմնորոշումը հիվանդություն են համարել և փորձել են բուժել: