Կենտրոնաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Բանգիում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել։
Ինչպես հայտնում է Guardian-ը, քաղաքում խաղաղ բնակիչների և «Սելեկա» խմբավորման զինյալների միջև դաժան բախումներ են տեղի ունեցել։
Նշենք, որ նախորդ տարի «Սելեկան» իշխանության է եկել և դարձել է քաղաքական կուսակցություն, որին վերջին շրջանում սկսել են ընդդիմանալ տարբեր տեսակի ապստամբական կազմակերպություններ։