Այսօր ուժեղ բախումներ են տեղի ունեցել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի իսլամիստ կողմակիցների և ոստիկանների միջև։
Ինչպես հաղորդում է Daily Star-ը, Կահիրեի թաղամասերից մեկում շուրջ 2 հազար իսլամիստ է հավաքվել, ովքեր ավտոմեքենաների անիվներ են այրել և անվտանգության ուժերի աշխատակիցների վրա «մոլոտովյան կոկտեյլներ» նետել։
Ի պատասխան՝ ոստիկանները արցունքաբեր գազ են օգտագործել։ Տուժածների վերաբերյալ առայժմ տեղեկություններ չկան։