Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ առնվազն 7 մարդ տուժել է։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Բոլոր վիրավորները տուժել են Լակսի թաղամասում տեղի ունեցած բախումների ժամանակ, որտեղ ցուցարարները փորձել են բոյկոտել ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։
Նշվում է, որ տուժածներից միայն մեկն է գտնվում ծանր վիճակում, մյուսների կյանքին այս պահին ոչինչ չի սպառնում։