«Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելին ամռանը կարող է հայտնվել Լոնդոնի «Արսենալում»: Այս մասին հաղորդում է Sport Mediaset-ը` տեղեկացնելով, որ Բալոտելին կդառնա լոնդոնյան ակումբի հիմնական նպատակը ամռան ընթացքում:
Բանակցությունները կսկսվեն մրցաշարջանի ավարտին մոտ, քանի որ «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ի դեմ իտալացու տեսնում է «Արսենալի» հարձակման գծի ուժեղացումը:
Հիշեցնենք, որ Բալոտելին նախկինում էլ է խաղացել «Միլանում»: Նա անցած տարվա հունվարին իտալական «Միլան» էր տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից»: Այն ժամանակ տրանսֆերի գումարը կազմել էր 22 մլն եվրո: «Միլանի» կազմում Բալոտելին անցկացրել է 37 հանդիպում` խփելով 24 գնդակ, կատարելով 5 գոլային փոխանցում: