տուն Սպորտ Բալոտելին գեղեցիկ հարվածով հաղթանակ է պարգևում Միլանին (տեսանյութ)

Բալոտելին գեղեցիկ հարվածով հաղթանակ է պարգևում Միլանին (տեսանյութ)

145
0

AC Milan's Mario Balotelli

Իտալական «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելին երեկ շեշտակի հարվածով խփել է իր թիմի միակ գոլը Իտալիայի առաջնության 24-րդ տուրի «Բոլոնիայի» հետ խաղում և հաղթանակ պարգևել «ռոսոներիներին»։

«Ես տեսա, որ դարպասապահը լավ դիրքում չէ, և որոշեցի հարվածել։ Գնդակին հարվածեցին ողջ ուժով, բարեբախտաբար, այն հայտնվեց ցանցում։ Սակայն պետք է նշեմ, որ լավագույն խաղը չանցկացրինք։

Մարդիկ չափազանց ուշադիր են հետևում իմ անձնական կյանքին, ես նրանց խորհուրդ եմ տալիս չանել դա։ Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստ եմ, և դուք պետք է հնարավորություն տաք ինձ ապրել այնպես, ինչպես ուզում եմ», — ասել է Բալոտելին։