տուն Լուրեր ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարությունը Գյումրիի միջադեպի կապակցությամբ

ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարությունը Գյումրիի միջադեպի կապակցությամբ

113
0

e

«Բարգավաճ Հայաստան» Կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում օրերս Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Խստագույնս դատապարտելով ցանկացած նմանատիպ արարք` կոչ ենք անում իրավապահ մարմիններին  ցուցաբերել վճռականություն` մեղավորներին հայտնաբերելու և պատժելու հարցում:

 

Առայժմ զերծ մնալով որևէ գնահատականից` նշենք, որ ամենայն ուշադրությամբ հետևելու ենք գործի ընթացքին` իրավապահներից ակնկալելով պատշաճ գործողություններ եւ անաչառ հետաքննություն:

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, որ օրենքի ամբողջ ուժով և իր  ներուժով  սատարել և սատարելու է իր կուսակից ընկերոջը` Սամվել Բալասանյանին։ Վստահեցնում ենք, որ թույլ չենք տա, որպեսզի որևէ անհատ, ընտանիք,  կամ կիսաքրեական խումբ խոչընդոտեն Գյումրու ընտրված քաղաքապետի բնականոն աշխատանքին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here