Աֆղանստանի մասին պատմող տեսանյութերում և լուսանկարներում կանայք միշտ պատկերված են գլխաշորերով, իսկ շատ հաճախ` դեմքերը փակ:
The Daily Mail-ը հրապարակել է մի ֆոտոշարք, որով փորձել է ցույց տալ, թե ինչպիսի դերակատարություն է ունեցել կինը մինչև երկրում քաղաքացիական պատերազմի սկիզբը, խորհրդային զորքերի ներխուժումը և թալիբների իշխանության հաստատումը: Այն ժամանակ կանայք ակտիվ մասնակցել են Աֆղանստանի հասարակական-քաղաքական կյանքին, տղամարդկանց հետ ունեցել են հավասար իրավունքներ: