տուն Քաղաքական Միջազգային Արևմուտքը բավականին տարօրինակ է մեկնաբանում ուկրաինացի ժողովրդի ընտրության ազատությունը. Լավրով

Արևմուտքը բավականին տարօրինակ է մեկնաբանում ուկրաինացի ժողովրդի ընտրության ազատությունը. Լավրով

267
0

Sergey-Lavrov

Արևմտյան քաղաքական գործիչները տարօրինակ են մեկնաբանում ուկրաինացի ժողովրդի ազատության ձգտումները: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` Մյունխենում այսօր մեկնարկած անվտանգության հարցերով համաժողովում:

«Հենց նոր այս ամբիոնից հանդես էր գալիս Եվրամիության նախագահ Հերման վան Ռոմպոյը: Նա հայտարարեց, որ Ուկրաինայի ժողովուրդը պետք է անի իր ընտրությունը, սակայն միաժամանակ ավելացրեց, որ Ուկրաինայի ապագան Եվրամիությունն է: Այստեղ հանդես եկավ նաև իմ ընկերը` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը, ով նույնպես խոսում էր Ուկրաինայի ժողովրդին ազատության ընտրության հնարավորություն տալու մասին: Սակայն մենք բոլորս հիշում ենք, որ 2007 թվականին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում նման ընտրություն Ուկրաինայի փոխարեն արվեց: Սակայն հետագայում ողջամտությունը հաղթանակեց: Մեջբերեմ նաև ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի խոսքերը, ով ասել էր, որ Միացյալ Նահանգները հույս ունեն, որ Ուկրաինայում կձևավորվի կառավարություն, որը կապահովի քաղաքական միասնություն և տնտեսական բարգավաճում, որն աջակցություն կստանա ԱՄՀ-ից և կհամապատասխանի ուկրաինացի ժողովրդի եվրոպական ապագայի ցանկություններին», — ասել է Լավրովը:

«Եթե սա ազատ ընտրության հաստատում է, ապա բավականին տարօրինակ է մեկնաբանվում ուկրաինացի ժողովրդի ազատությունը: Տեղի է ունենում ընտրության պարտադրում, ինչը Ռուսաստանը չի ուզում և չի անի», — ասել է Լավրովը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here