Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը խոստացել է արտահերթ նստաշրջանի ժամանակ վերանայել մի շարք օրենքներ։
«Այս նստաշրջանում պատգամավորների հետ միասին որոշումներ կընդունենք և կառավարությունում փոփոխություններ կկատարենք, որպեսզի հետագայում ապահովենք պրոֆեսիոնալ անդամների ներգրավումն աշխատանքներին», — Յանուկովիչի խոսքերն է փոխանցում «Կորեսպոնդենտը»։
Յանուկովիչը նաև նշել է, որ արտահերթ նստաշրջանում քննարկվելու է այն պաշտոնյաների հեռացման հարցը, ովքեր մեղավոր են ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։