Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը այսօր Ցյուրիխում մեկնարկած կայծակնային խաղի մրցաշարում, 5 հնարավորից հավաքելով 3 միավոր, զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Բանն այն է, որ նորվեգացի Մագնուս Կարլսենը ևս 3 միավոր է վաստակել, սակայն գերազանցել է հայ շախմատիստին լրացուցիչ ցուցանիշներով (Կարլսեն՝ 7։25 — Արոնյան՝ 6։75)։
Վճռորոշ վերջին պարտիայում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում էր իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ։ Պարտիան ավարտվեց 36-րդ քայլում՝ խաղաղ ելքով։
Հիշեցնենք, որ առաջին պարտիայում մեր շախմատիստը սպիտակներով հաղթել էր հնդիկ Վիշվանաթան Անանդին, 2-րդում՝ սևերով պարտվել ամերիկացի Հիկարու Նակամուրային, 3-րդ պարտիայում սպիտակներով ոչ-ոքի էր խաղացել նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ, իսկ 4-րդ տուրում սևերով հաղթել էր իսրայելցի Բորիս Գելֆանդին։