Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Ցյուրիխում մեկնարկած կայծակնային խաղի առաջին պարտիայում սպիտակներով հաղթեց հնդիկ Վիշվանաթան Անանդին։
2-րդ մրցախաղում հայազգի շախմատիստը սևերով պարտվեց ամերիկացի Հիկարու Նակամուրային։
Քիչ առաջ ավարտվեց նաև 3-րդ պարտիան, որտեղ Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց աշխարհի ուժեղագույն շախմատիստ նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։
4-րդ տուրում մեր շախմատիստը կմրցի իսրայելցի Բորիս Գելֆանդի, իսկ 5-րդ տուրում՝ իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ։