տուն Քաղաքական Միջազգային Արոնյանը երեկվա խաղը նվիրել է իրեն այցելած Շարլ Ազնավուրին (լուսանկար)

Արոնյանը երեկվա խաղը նվիրել է իրեն այցելած Շարլ Ազնավուրին (լուսանկար)

127
0

Zurich-15

Երեկ Ցյուրիխի գերմցաշարում Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել Հիկարու Նակամուրայի նկատմամբ և վերջին տուրից առաջ մեկ միավոր է զիջում առաջատար Մագնուս Կարլսենին։

Երեկ Արոնյանը նաև հանդիպել է անվանի շանսոնյե Շարլ Ազնավուրի հետ: Հաղթանակից հետո Արոնյանը Twitter-ի իր էջում գրել է, որ այն նվիրում է Ազնավուրին։ «Այսօրվա խաղս նվիրում եմ մեր լեգենդար Շարլ Ազնավուրին, ով այդքան սիրալիր գտնվեց՝ այցելելով ինձ Ցյուրիխում», — գրել է Արոնյանը։

Այսօր մեր շախմատիստը կմրցի Կարուանայի հետ։

1.Կարլսեն 7

2.Արոնյան 6

3.Նակամուրա 3

4.Կարուանա 3

5.Անանդ 3

6.Գելֆանդ 1

Untitled

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here