տուն Լուրեր Արմթաբը չի պատրաստվում մրցակցել Apple-ի կամ Samsung-ի հետ:

Արմթաբը չի պատրաստվում մրցակցել Apple-ի կամ Samsung-ի հետ:

94
0

Armtab04-610x400-420x279
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Արմթաբ Թեքնոլոջիս» ընկերության նախագահ Վահան Շաքարյանը և «Ինստիգեյթ» ընկերության համահիմնադիր, գլխավոր ինժեներ Վահագն Պողոսյանը խոսեցին վերջերս քննարկվող «Արմթաբ» պլանշետների արտադրության և այլ հարցերի մասին:
«ԱՄՆ-ում գործող «Միննո» կազմակերպությունն ունի իր շուկան ԱՄՆ-ում և Լատինական Ամերիկայում: «Միննո»-ի արտադրությունն իրականացվում է Չինաստանում, իսկ նախագծումը կատարվում է ԱՄՆ-ում և Հայաստանում ավելի քան չորս տարի»,- իր խոսքում նշեց «Արմթաբ Թեքնոլոջիս» ընկերության նախագահ Վահան Շաքարյանը և շարունակեց.  «Հայ ինժեներներին երկար ժամանակով ուղարկում ենք Չինաստան, որպեսզի ղեկավարեն արտադրությունը` բարձր որակ ապահովելու համար, իսկ դա կապված է մեծ ծախսերի հետ: Որոշում ընդունվեց, որ այս արտադրական մասը Չիանաստանից տեղափոխվի Հայաստան՝ «Միննո»-ի համար: Միևնույն ժամանակ այս արտադրության ընթացքում որոշում ընդունվեց ստեղծել արմթաբը, որը կարտահանվի «Միննո»-ի հետ միասին»:
«Այսօր ժամանակն է, որ մենք բոլորս գնահատենք Հայաստանի ունեցած ինտելեկտուալ կարողությունները,- ասում է Շաքարյանն, ով նաև «Միննո» ընկերության համասեփականատերն է:
Իրենք բնավ չեն պատրաստվում մրցակցել Apple-ի կամ Samsung-ի հետ: Դա, ըստ Շաքարյանի, ինքնասպանություն է: Իրենք մեկ այլ ճանապարհ են գտել. աշխատել BTB (business to business) սկզբունքով: Այսինքն` հարմարեցնել արտադրանքն ըստ բիզնեսի պահանջի:
Վահան Շաքարյանի խոսքով` արմթաբներն ավելի շատ արտաքին շուկայի համար են արտադրվելու:  Դրանց վրա Հայաստանը նշվում է ոչ թե որպես արտադրման վայր, այլ՝ նախագծման:
«Ինստիգեյթ» ընկերության համահիմնադիր, գլխավոր ինժեներ Վահագն Պողոսյանը հիշեցնում է, որ արմթաբի գինը կախված է բաղադրիչների որակից և գանձվող մաքսատուրքերից: Նրա խոսքով` շատ քաղաքացիներ համեմատում են արմթաբի գինը ամերիկյան կայքերում նշված գների հետ, սակայն, հաշվի չեն առնում, որ Հայաստան ներմուծելիս նման ապրանքներից մաքսատուրք չի գանձվում: