Իտալական Տրամի քաղաքում տեղի է ունեցել «արմագեդոն»։ Կաթոլիկ եկեղեցու միաբանություններից մեկին պատկանող 300-ամյա առանձնատունը մասամբ ավերվել է այն բանից հետո, երբ հսկայական ժայռաբեկորները պոկվել են սարից և գլորվել ցած։ Այս մասին հաղորդում է La Republica-ն։
400 խորանարդ մետր մեծությամբ ժայռաբեկորներն ավերել են ոչ միայն շինությունը, այլև խաղողի այգին։ Թեպետ մարդ չի տուժել, սակայն մասնագետները այս գահավիժման վնասը գնահատում են միլիոնավոր եվրոներ։
Ներկայում իրականացվում է տարհանումներ, քանի որ վտանգ կա, որ ժայռից նոր բեկորներ կարող են պոկվել։