տուն Լուրեր Արծրուն Հովհաննիսյանը՝ բանակում թոքաբորբի համաճարակ բռնկվելու մասին

Արծրուն Հովհաննիսյանը՝ բանակում թոքաբորբի համաճարակ բռնկվելու մասին

138
0

Artsrun-Hovhannisyan
Օրերս զինծառայող Արտակ Զադայանի մահվան հետ կապված կրկին կարծիքներ հնչեցին, որ Զինված ուժերում թոքաբորբի համաճարակ է տարածվել: Այս մասին ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Araratnews.am-ին ասաց.
«Զինված ուժերում թոքաբորբի համաճարակ չկա, նույնիսկ անցած ամսվա համեմատ նվազում կա: Այո, կան որոշ դեպքեր, և այսօր մեր բժիշկնեը Առողջապահության նախարարության հետ համատեղ կազմել են աշխատանքային խմբեր ու մեկնել զորամասեր: Փորձում են հասկանալ սրացման պատճառները»:
«Տարեսկզբից գրանցված զինվորների մահացության երեք դեպքը մեզ համար արդեն ահազանգ է»,- նշում է Հովհաննիսյանը: Նա, սակայն, դժվարացավ ասել, թե առողջական խնդիրներով մահացության դեպքերի հաճախակիացումը ինչի հետ է կապված:
Արծրուն Հովհաննիսյանը ևս մեկ անգամ հաստատեց ՊՆ եզրակացությունը, որ զինվորը հիվանդացել է արձակուրդում գտնվելու ընթացքում: