տուն Լուրեր Արթիկ-Գյումրի ավտոճանապարհահատվածում բուք է

Արթիկ-Գյումրի ավտոճանապարհահատվածում բուք է

201
0

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2–ին` ժամը 09.30–ի դրությամբ,  Տավուշի, Թումանյանի, Նոյեմբերյանի  և Գավառի տարածաշրջաննեում տեղում է թույլ  ձյուն:
dzyun2

Արթիկ-Գյումրի ավտոճանապարհահատվածում  բուք է:

Առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաների վարորդներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով:

Գյումրիի, Մարտունու,  Սևանի, Նոյեմբերյանի և Լաչինի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառուց  է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները   բաց են:

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության
 լրատվական  ծառայություն
 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here