տուն Լուրեր Արդյո՞ք Ուկրաինայի իշխանության ներսում կլինի պառակտում

Արդյո՞ք Ուկրաինայի իշխանության ներսում կլինի պառակտում

184
0

19-sich_18

Միակ կարեւոր բանը այս պահին Ուկրաինայում այն է, թե արդյո՞ք քաղաքական էլիտայի, իշխանության ներսում կլինի պառակտում: Այս մասին ասում է Կովկաս ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մինասյանըˋ անդրադառնալով Կիեւում տեղի ունեցող քաղաքացիական անհնազանդության դեպքերին:

«Որովհետեւ մնացած հարցերը, թե ընդդիմությունը ի վիճակի է պահպանել վերահսկողությունը զանգվածի վրա, թե՞ ոչ, կամ ինչպիսի՞ն է միջազգային հանրության վերաբերմունքը՝ արդեն երկրորդական, երրորդական է դառնում: Յանուկովիչի  համար էլ է հասկանալի, որ չկա հետդարձի ճանապարհ իրավիճակի համար եւ իր ստեղծած քայլերի պատճառով՝ պետք է ավելի ու ավելի կոշտացնի իր դիրքորոշումը»,-ասում է Մինասսյանը:

Ըստ նրաˋ ամենակարեւորը այս պահին այն է, թե տեղի կունենա՞ իշխանական ու ուժային կառույցներում պառակտում, որից կախված կլինի Ուկրաինայի հետագա զարգացումները:

«Իսկ ամենահավանականն այն է, որ պերմանենտ մայդանը կշարունակվի եւ այդ պերմանենտ մայդանը տարբեր զարգացումներով կընթանա մինչեւ  լինեն հերթական ընտրությունները: Մայդանը կլինի Ուկրաինայի քաղաքական լանդշաֆտի անբաժանելի մասը»,- ասում է Մինասյանը:

Ըստ քաղաքական վերլուծաբանիˋ Հայաստանի պարագայում սեպտեմբերի 3-ի որոշումը թե´ հասարակության, թե´ քաղաքական էլիտայի հարթությամբ՝ տարբերվում է Ուկրաինայից այն մի պարզ պատճառով,  որ Ուկրաինայի համար Ասոցացման համաձայնագրի խնդիրը կասեցվեց սոցիալ-տնտեսական խնդիրների հետ կապված: Իսկ Հայաստանի դեպքում՝ անվտանգության խնդրի գործոնը բավականին լուրջ ազդեցություն ունեցավ եւ, ըստ Մինասյանի, դա բերեց նրան, որ Հայաստանում եղավ այլ վերաբերմունք  թե´ հասարակական, թե´ քաղաքական ուժերի կողմից:

Լիլիթ Առաքելյան

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here