Մինչ օրս Google-ի քարտեզներում մարդիկ նկատել էին տարօրինակ օբյեկտներ՝ տեղակայված մեր մոլորակի տարբեր հատվածներում։ Այժմ նրանք հասել են Լուսնին։
Google Moon քարտեզ հաճախած համացանցի օգտատերերից մեկը Լուսնի վրա նկատել է «այլմոլորակայինների բազա», որը բաղկացած է 7 լուսավառ կետերից։ Այս մասին գրում է Mirror-ը։
YouTube վիդեոհոսթինգի օգտատերից մեկը՝ WowForReeel կեղծանունով, գրել է, որ հետազոտել է լուսնային քարտեզի վերին շերտը, երբ նկատել է «եռանկյունի անոմալիա», որի կողային հատվածներում լուսավոր կետեր են առկա։ Սույն օբյեկտը ավելի շատ նման է տիեզերանավի, կամ էլ՝ այլմոլորակային հետազոտությունների բազա է։ Վերոնշյալ անձն իր հայտնագործության վերաբերյալ պատրաստել է տեասանյութ, որը ստորև ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։
Մասնագետները դժվարանում են ասել, թե ինչ է Լուսնի վրա գտել Google Moon-ը, սակայն չեն բացառում, որ այդ տարօրինակ կադրը կարող է ստացված լինել նկարահանման ժամանակ լույս-ստվեր խաղի արդյունքում։