Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը վարչապետ առաջին տեղեկալ Սերգեյ Արբուզովին վարչապետի պաշտոնակատար նշանակելու հրամանագիր է ստորագրել։ Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքից։
«Ուկրաինայի վարչապետի առաջին տեղակալ Արբուզովը Ուկրաինայի օրենքի 42-րդ հոդվածով կստանձնի վարչապետի լիազորությունները», — ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Յանուկովիչը հրամանագիր էր ստորագրել Նիկոլայ Ազարովի՝ Ուկրաինայի վարչապետի պաշտոնից հրաժարվելու մասին։