տուն Քաղաքական Միջազգային Ավտոմեքենան անցնում է երեխայի գլխի վրայով, իսկ նա հրաշքով ողջ է մնում...

Ավտոմեքենան անցնում է երեխայի գլխի վրայով, իսկ նա հրաշքով ողջ է մնում (տեսանյութ)

180
0

1343113

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որը նկարահանվել է բրազիլական Անապոլիս քաղաքում։ 5-ամյա տղան քայլում էր փողոցում իր տատիկի հետ, երբ նրանց առջևի խաչմերուկից մեծ արագությամբ դուրս է եկել մի ավտոմեքենա և հարվածել կայանած ավտոմեքենաներից մեկին, որի տակ են ընկել երեխան և կինը։ Բժիշկները չեն կարողանում բացատրել, թե միջադեպից հետո անցորդներն ինչպես են ողջ մնացել։ Հաղորդում է MSNը։

Այս սարսափելի տեսանյութում երևում է, թե ինչպես է ավտոմեքենան անցնում երեխայի գլխի և կնոջ մարմնի վրայով։ Սակայն միջադեպից անմիջապես հետո տղան միանգամից կանգնում է և շտապում իր տատիկին օգնելու։

Նշենք, որ նրանք երկուսն էլ առանց որևէ կողմնակի օգնության հասել են հիվանդանոց, որտեղ բժիշկները, ըստ երևույթին, առանձնապես շատ անելիք չեն ունեցել. նրանց հետ ամեն ինչ լավ է։

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. նյարդերից թույլ մարդկանց խորհուրդ չի տրվում դիտել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here