Ավստրալուհին հրաշքով կենդանի է մնացել, երբ վայր է ընկել գնացքից` հայտնելով ռելսերի վրա: Մամուլում հայտնվել է այդ միջադեպի տեսանյութը:
Բանն այն է, որ ուշ ժամին ավստրալուհին և նրա ընկերը հոգնել են գնացքին սպասելուն: Ավստրալուհին անսպասելիորեն որոշում է կայացրել «երթեևեկել» բեռնատար գնացքով: Նա ցատկել է բաց վագոնի վրա, սակայն կորցնելով հավասարակշռությունը` վագոնների մեջտեղի բաց մասից ընկել է ռելսերի վրա: Նրա ընկերը մի քանի վայրկյան սարսափահար սպասել է, թե ինչ վիճակում է իր ընկերուհին: Սակայն բոլորը շատ են զարմացել, երբ գնացքի մեկնելուց հետո կինը սկսել է շարժվել և ինքնուրույն բարձրացել է կառամատույցի վրա: Այս մասին հաղորդում է Metro-ն: