տուն Քաղաքական Միջազգային Ավստրալացուն տուգանել են 16 հազար դոլարով՝ սպիտակ շնաձուկ սպանելու համար

Ավստրալացուն տուգանել են 16 հազար դոլարով՝ սպիտակ շնաձուկ սպանելու համար

183
0

shark-cull-reunion

Ավստրալացին տուգանվել է 16 հազար դոլարով այն բանի համար, որ սպանել է սպիտակ շնաձուկ, որը նաև հայտնի է շնաձուկ-մարդակեր անունով և պաշտպանվում է պետության կողմից։ Ականատեսների վկայությամբ ավստրալացին կազմակերպել է շնաձկան որս Սիդնեյի մերձակայքում, նա մի քանի անգամ իր նավակը քշել է կենդանու վրա։

Շնաձուկը վիրավորվել է այդ հարվածներից, էքստրիմ ձկնորսը նրան դուրս է բերել ափ և հարվածել նրան ձողով։  Մեղադրյալն ընդունել է իր մեղքը։

Միաժամանակ նշվում է, որ Ավստրալիայի որոշ շրջաններում իշխանություններին թույլատրված է ոչնչացնել այն շանձկներին, որոնք հարձակվել են մարդու վրա։