տուն Քաղաքական Միջազգային Ավստրալացի գիտնականները նշել են այն մասնագիտությունները, որոնց տիրապետող մարդիկ առավել շատ են...

Ավստրալացի գիտնականները նշել են այն մասնագիտությունները, որոնց տիրապետող մարդիկ առավել շատ են հիվանադանում քաղցկեղով

272
0

7494261

Արևմտյան Ավստրալիայի համալսարանի և Հարի Փերքինսի անվան բժշկական հետազոտությունների ինստիտուտի մասնագետները ապացուցել են, որ մարդու մասնագիտությունը պայմանավորում է քաղցկեղով հիվանդանալու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում են ավստրալական լրատվամիջոցները։

Նշվում է, որ ռիսկային գոտում են գտնվում առևտրի մասնագետները, ֆերմերները, շինարարները և վարորդները։ Այս մասնագիտութոյւնների տեր մարդիկ շատ ժամանակ են անցկացնում արևի տակ, ինչը հանգեցնում է մաշկային հիվանդությունների և նույնիսկ՝ քաղցկեղի, ինչին նպաստում են արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները։

Բացի այդ, արևայրուքների դեմ քսուկները չեն կարող օգնել այս խնդրում։ Բժիշկների կարծիքով՝ մաշկի համար վտանգավոր են նաև այն մակերևույթները, որոնք արտացոլում են արևի ճառագայթները։