Այսօր Բելգրադի Գերագույն դատարանի հատուկ բաժանմունքը տարբեր ժամկետներով ազատազրկման է դատապարտել Կոսովոյում 1999 թվականին 120 ալբանացի խաղաղ բնակիչների սպանության համար մեղադրվող 11 սերբերից 9-ին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Դատարանը 9 մեղադրյալներին 2-ից 20 տարով ազատազրկման է դատապարտել։ Նրանք այս որոշումը բողոքարկելու հնարավորություն ունեն։
Նշենք, որ դատապարտյալները հանդիսանում էին «Շնագայլեր» ռազմականացված խմբավորման անդամներ, որը դաժան հանցագործություններ էր կատարել Չուշկա, Զախաչ, Պավլան և Լուբենիչ գյուղերում։
Խմբավորման առաջնորդ Նեբոյշա Մինիչը ձերբակալվել էր դեռ 2005 թվականին Արգենտինայում, սակայն արտահանձնման շրջանակներում իրանացված բուժման ժամանակ մահացել էր ՁԻԱՀ-ից։