տուն Քաղաքական Միջազգային Ասոցացման պայմանագրի ստորագրումը վտանգավոր էր Ուկրաինայի համար․ Յանուկովիչ

Ասոցացման պայմանագրի ստորագրումը վտանգավոր էր Ուկրաինայի համար․ Յանուկովիչ

205
0

http://photo.unian.net

Եվրամիության հետ ասոցացման պայմանագրի ստորագրումը ձեռնտու չէր և վտանգավոր էր Ուկրաինայի համար։ Այս մասին նախօրեին ասել է այդ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը՝ ելույթ ունենալով Inter հեռուստաալիքի եթերում։

«Այն վտանգները, որոնք մենք տեսանք, միանշանակ չէին համապատասխանում մեր ազգային շահերին», — ասել է նա։ Ըստ նախագահի՝ պայմանագրի ստորագրումից հետո տուժելու էր ագրարային համակարգն ու գյուղատնտեսությունը։ Իսկ բողոքի ակցիաները նա բացատրել է բնակչության վատ տեղեկացվածությամբ։

«Վերջին շրջանում այդ երազանքը, ռոմանտիզմը, մեծ հաշվով՝ հույզերն ու երազանքները հանգեցրին այս բողոքին», — ասել է Յանուկովիչը։