Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադն ամրապնդել է իր դիրքերը։ Այս մասին ամերիկյան CNN հեռուստաալիքին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։
«Արդարության համար պետք է ասել, որ Ասադը մի փոքր ամրապնդել է իր դիրքերը։ Սակայն նա չի կարողանում հաղթել։ Իրավիճակը փակուղային է»,- ասել է պետքարտուղարը։ Միաժամանակ Քերին հերքել է, թե Օբամայի սիրիական քաղաքականությունը ձախողվում է․ «Դիվանագիտությունը ծանր, հոգնեցուցիչ, դանդաղ աշխատանք է։ Սակայն մենք տեսնում ենք իրավիճակի կարգավորման իրական հնարավորություն։ Կաշխատենք Կոնգրեսի հետ։ Բացի այդ, մենք փորձում ենք հնարավորություններ գտնել Ռուսաստանի և Ասադի ավելի մեծ ներգրավվածությունն ապահովելու համար», — ասել է պետքարտուղարը։ «Ես այսպես կգնահատեի իրավիճակը՝ Ասադը չի հաղթում, բայց չի էլ պարտվում», — ասել է Քերին։