Կառավարության նիստի սկզբում վարչապետ Տիգրան Սարգսյանը Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանից հետաքրքրվեց, թե ինչ վիճակում է այժմ գտնվում արդեն մի քանի օր էլեկտրաէներգիայից և գազամատակարարումից զրկված Վանաձոր քաղաքը: Գևորգյանը պատասխանեց, թե գազամատարակարումը արդեն մասամբ վերականգնվել է, մյուս մասն էլ օրվա ընթացքում լիովին կվերկանգնվի. «Մի քանի օր առաջ գազի հիմնական մագիստրալի վրա վթար է եղել և գազամատարակրարումը դադարեցվել է: Դադարեցման հետևանքով խնդիրներ են առաջացել ջերմամատակարարման հետ»: Նախարարը նշեց, որ նույն օրվա ընթացքում հայտանաբերվել է վթարի վայրը և արդեն երեքշաբթի օրվանից մասնակիորեն վերականգնվել է ջերմամատակարարումը.«Գազմատակարարման դադարեցումից հետո բնակիչները անցել են էլեկտրաէնեիգիայի օգտագործման, ինչն էլ լարվածություն է առաջացրել էներգամատակարարման համակարգում. վնասվել են բազմաթիվ էներգամատակարարող համակարգեր, ինչի հետևանքով էլ քաղաքը զրկվել է նաև էներգամատակարարումից»:
Արմեն Գևորգյանը նաև նշեց, որ մարզպետը առավոտյան իրեն տեղեկացրել է, որ գիշերը վերկանգնվել է գազա և էլէկտրամատակարարումը և արդեն, օրվա ընթացքում, քաղաքում առաջացած խնդիրը ամբողջությամբ կլուծվի. «Էներգամատակարարման բացակայության պատճառով դպրոցների և հիվանդանոցների ջրագծերը սառել են և ջրամատակարարում չա: Լոռի ջրմուղ ընկերությունը տեղյակ է խնդրից և զբաղվում է»: Գևորգյանը ասաց, որ մաքսիմումը երկու օր է անհրաժեշտ, որ քաղաքը վերդառնա իր նախկին ռեժիմին: