տուն Քաղաքական Միջազգային Առաջին ամերիկացիները նախնիները Սիբիրից են. Հետազոտություն

Առաջին ամերիկացիները նախնիները Սիբիրից են. Հետազոտություն

170
0

Native_Americans

Առաջին մարդիկ Հյուսիսային Ամերիկա եկել են 32 հազար տարի առաջ Սիբիրից: Այս մասին գրում է Nature գիտական ամսագիրը:

Նման եզրակացության եկել են դանիացի գիտնականները, ում հաջողվել է բացել 12,6 հազար տարի առաջ ժամանակակից ԱՄՆ-ի տարածքում ապրող տղայի գենը: Նրանք պարզել են, որ տղայի նախնիները Սիբիրում ապրող ժողովուրդներից են:

Այսպիսով, գիտնականները նաև նշել են, որ Սիբիրից Հյուսիսային Ամերիկա առաջին մարդը տեղափոխվել է 32 հազար տարի առաջ, սակայն որոշ խմբեր Ալյասկայում են հայտնվել 18 հազար տարի առաջ: Նրանք պնդում են, որ ամբողջական պատկերը հնարավոր է ստանալ` ուսումնասիրելով մյուս մեռած ժողովուրդների գենոմները: