ՍԴՀԿ-ն շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի 22-րդ տարեդարձի առթիվ:
«Հարգելի սպանե՛ր, զինվորնե՛ր: 22 տարի առաջ Արցախյան պատերազմի բովի մեջ ծնունդ առավ Հայկական Բանակը, որը դարձավ Հայաստանի և Արցախի անվտանգության, շարունակականության երաշխավորն ու խորհրդանիշը: Այս տոնական օրը հիրավի խորհրդանշական է բոլորի համար, տոն, որը նշվում է ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում ու բովանդակ Սփյուռքում: Յուրաքանչյուր հայորդի հպարտ է իրեն զգում Հայկական բանակի կազմավորման օրը: Առանց Հայկական Բանակի չկա Հայաստան և Արցախ: Առանց Հայ Զինվորի, չկա խաղաղություն և ապահով կյանք: Մենք՝ բոլորս, ապրում ենք անվտանգ երկրում ի շնորհիվ Ձեզ՝ սիրելի սպաներ և զինվորներ: Կեցցե Հայաստանն ու Արցախը, Կեցցե Հայկական Բանակը»: