տուն Քաղաքական Ապօրինի պահումներ կատարած գործատուները զբաղված են կողոպուտով. Ռուբեն Հակոբյան

Ապօրինի պահումներ կատարած գործատուները զբաղված են կողոպուտով. Ռուբեն Հակոբյան

386
0

ruben-hakobyan[1]

ԱԺ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ հունվարի 24-ին Սահմանադրական դատարանի կողմից կայացրած որոշմանը, որը վերաբերում էր 2 ամսով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գործադրման դադարեցմանը:

«ՍԴ-ի որոշումը հիմք է այն բանի, որ եթե քաղաքացին չի ցանկանում, ապա օրենքի համաձայն, մինչև Սահմանադրական դատարանի որոշումը կարող է մաս չկազմել այդ համակարգի: Բոլոր այն գործատուները, ովքեր պարտադրում և պահումներ են անում, զբաղված են կողոպուտով»,- հայտարարեց «Ժառանգության» պատգամավորը` խորհուրդ տալով աշխատակիցներին դատական կարգով պատասխանատվության ենթարկել անբարեխիղճ գործատուներին:

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց ժամանակավորապես կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի «պարտադիր» բաղադրիչի կիրառումը՝ հիշյալ գործով դատաքննությունը տեղափոխելով 2014 թվականի մարտի 28-ին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here