Ուկրաինայի էներգետիկայի եւ ածխի արդյունաբերության նախարար Էդուարդ Ստավիցկին հայտարարել է, որ նախարարության շենք ներխուժած ընդդիմադիրները հեռացել են՝ առանց իր հետ խոսելու,- հայտնում է Reuter գործակալությունը։
«Փորձ եղավ զավթել շենքը։ Շուրջ 100 հոգի եկան՝ զինված։ Ես նրանց ընդառաջ գնացի եւ ասացի, եթե նրանք խաղաղ չթողնեն շենքը՝ Ուկրաինայի ամբողջ էներգետիկ համակարգը կխաթարվի»,- Ստավիցկու խոսքերը մեջբերում է գործակալությունը։
Ինչպես նշել է նախարարը, ապստամբները հեռացել են, բայց իրեն տեղյակ են պահել, որ նրանք շրջափակելու են շենքի բոլոր մուտքերը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ, շարժման ղեկավար Ալեքսանդր Դանիլյուկը ուկրաինական «5-րդ ալիքի» եթերում հայտարարել էր ակտիվիստների կողմից շենքի զավթման մասին։