տուն Լուրեր Աշոտ Սուքիասյանին բռնել են երեկ Թբիլիսիում. ՀՀ Ոստիկանությունը հաստատեց

Աշոտ Սուքիասյանին բռնել են երեկ Թբիլիսիում. ՀՀ Ոստիկանությունը հաստատեց

198
0

26907

Հունվարի 31-ին Թբիլիսիում  հայտնաբերվել եւ բռնվել է օֆշորային սկանդալում ներգրավված եւ փախուստի մեջ գտնվող գործարար Աշոտ Սուքիասյանը: Այս մասին Araratnews.am-ին տեղեկացրեցին ՀՀ Ոստիկանության լրատվության բաժնից:

Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի օգնությամբ, ինչպես նաև Վրաստանի իրավապահների հետ համագործակցության արդյունքում կարողացել են բռնել Աշոտ Սուքիասյանին:

Ներկայումս որոշվում է նրան էքստրադիցիայի ենթարկելու հարցը:

Հիշեցնենք, որ նախաքննական մարմնի որոշմամբ` նախորդ տարվա հունիսի 17-ից Աշոտ Սուքիասյանը գտնվում էր հետախուզման մեջ:

Հիշեցնենք, որ Աշոտ Սուքիասյանը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի սանիկն է: Նա ադամանդագործ է և հենց նրա միջնորդությամբ էր գործարար Փայլակ Հայրապետյանը «Ամերիա» բանկում գրավադրել իր ողջ ունեցվածքը, որը հետագայում աստիճանաբար կորցրեց: Ըստ բիզնես պլանիˋ Հայրապետյանի ներդրած գումարներով Սուքիասյանը Աֆրիկայի Սիեռա Լեոնե հանրապետությունից պետք է ադամանդի հումք ներկրեր Հայաստան, որտեղ 23 գործարարներ պետք է իրենց գործարաններում մշակեին այն: Ավելի ուշ միայն պարզ դարձավ, որ Հայրապետյանի գումարները բոլորովին այլ ուղղությամբ էին գնացել` օֆշորում գրանցված մի ընկերության հաշվեհամարի, որը սեփականատերերը, ինչպես պարզվեց, վարչապետ Տիգրան Սարգսյանն էր, Նավասարդ Կճոյանը և Աշոտ Սուքիասյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here