«Ցավում եմ, որ ՀԱԿ կոչվող անհասկանալի քաղաքական կուսակցությունը, ուժը, խմբակցությունը (չենք հասկանում ինչի մասին է խոսքը այնուհանդերձ մինչև վերջ) այս 6 տարիների ընթացքում որևէ այլ քաղաքական կապիտալ իր համար չի կուտակել, քան այդ ողբերգական դեպքերի ընթացքում մարդկանց արյունը և հիշատակն է»,- այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով մարտի մեկի՝ ՀԱԿ կազմակերպած հանրահավաքին:
«Սա քաղաքական սնանկության ամենաակնառու դրսևորումներից է: Երկրորդ՝ հիշում եմ, թե ինչպես էր ՀԱԿ պարագլուխներից մեկը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի հետ փաստացի սակարկում մարտի մեկը, զոհերի հիշատակը և առհասարակ: Երրորդը՝ ողջունում եմ օրինակ, Նիկոլի մոտեցումը, որովհետև ինքը ունի նման առիթ նման բան անելու, ինչը չունի, օրինակ, Լևոն Զուրաբյանը՝ գիշերելու մարտի մեկին՝ հրապարակում: Կամ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը: Պատկերացնում եք, եթե բոլորը Լևոնի նման այդ գիշերը դիմավորեին, ամեն մարդ` իրա տանը»,- ասաց Ա. Աշոտյանը: