Այսօր աշխարհում նշվում է անվտանգ համացանցի օրը։ Այս տարի այն նշվելու է «Միասին ստեղծենք դրական համացանց» կարգախոսի ներքո։ Այս տոնը նվիրված է աշխարհում երեխաների և մեծահասակների անվտանգությանը համացանցում։
2004 թվականից անվտանգ համացանցի Insafe եվրոպական ցանցը, որը գործում է Եվրահանձնաժողովի «Անվտանգ համացանց» ծրագրի ներքո, զբաղվում է այս տոնի կազմակերպմամբ։ Այսօր տոնը նշվում է աշխարհի ավելի քան 110 երկրներում, ուր կազմակերպվում են հազարավոր միջոցառումներ, որոնք միտված են համացանցն ավելի անվտանգ դարձնելուն։ «2014-ի կարգախոսը շեշտում է համացանցային ծառայությունների դրական և զարգացնող դերը թվային հասարակությունում լիարժեք և ներդաշնակ անձ ձևավորելու համար»,- ասվում է տոնի կազմակերպիչների պաշտոնական կայքում։