տուն Քաղաքական Միջազգային Աշխարհի լավագույն հյուրանոցը գտնվում է Շվեյցարիայում

Աշխարհի լավագույն հյուրանոցը գտնվում է Շվեյցարիայում

269
0

Lake_Thun_Spiez_Switzerland

Աշխարհում ամենալավ հյուրանոցները գտնվում են Շվեյցարիայում, Հոնգ Կոնգում և Մալդիվներում: Այս մասին է վկայում TripAdvisor զբոսաշրջային պորտալի կողմից հրապարակված ամենամյա վարկանշային աղյուսակը:

Առաջին հորիզոնականում շվեյցարական Grand Hotel Kronenhof-ն է, որը գտնվում է Պոնտրեզինա քաղաքում: Երկրորդը հոնգկոնգյան The Upper House-ն է, իսկ երրորդը` մալդիվյան Լանկաֆուշի կղզում գտնվող Gili Lankanfushi Maldives հյուրանոցն է: Լավագույն տասնյակում են նաև Nayara Hotel, Spa & Gardens (Կոստա Ռիկա), The Oberoi Udaivilas (Հնդկաստան), Casa Gangotena (Էկվադոր), Lindos Blu (Հունաստան), The St. Regis Punta Mita Resort (Մեքսիկա), Trump International Hotel & Tower Toronto (Կանադա):

Ընդհանուր առմամբ, այս վարկանշային աղյուսակում ներառվել է 7123 հյուրանոց: Ամենաշատը գտնվում է Իտալիայում` 152 հյուրանոց, որին հետևում են Մեծ Բրիտանիան (145), ԱՄՆ-ն և Ֆրանսիան (144-ական):

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here