տուն Քաղաքական Միջազգային Աշխարհի զբոսաշրջային ամենամեծ կենտրոնները Հոնգ Կոնգն ու Սինգապուրն են․ Լավագույն 10-յակ

Աշխարհի զբոսաշրջային ամենամեծ կենտրոնները Հոնգ Կոնգն ու Սինգապուրն են․ Լավագույն 10-յակ

297
0

Tourists_in_front_of_Victoria_Harbour

Հոնգ Կոնգն ու Սինգապուրը ամենաշատն են գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը 2013 թվականին։ Այս մասին են վկայում Euromonitor Top 100 City Destinations Ranking վարկանշային աղյուսակի թվերը։

Լոնդոնում տեղակայված գործակալությունը մեկ տարի շարունակ ուսումնասիրել է աշխարհի զբոսաշրջային տարբեր կենտրոններից ստացված պաշտոնական տեղեկությունները և տվյալները։ Հարավարևելյան Ասիայի քաղաքները գերակշռում են այս ցուցակում։ Լավագույն 10-յակում հարավարևելյան Ասիայի 10 քաղաք է, լավագույն 100-յակում՝ 32 քաղաք։

Հոնգ Կոնգի գերակայությունն ապահովել են չինացի զբոսաշրջիկները, որոնք կազմել են այդ քաղաք այցելածների 63.5 տոկոսը։

Նույն աղբյուրի համաձայն՝ մինչև 2017 թվականը Չինաստանը կշրջանցի Գերմանիային և Ռուսաստանին՝ աշխարհում զբոսաշրջիկների ամենամեծ թվով։ Ներկայում աշխարհին ամենաշատ զբոսաշրջիկներ «տալիս են» Գերմանիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Չինաստանը և Ռուսաստանը։

1. Հոնգ Կոնգ — 23,770,200 զբոսաշրջիկ (6.5% աճ)

2. Սինգապուր — 21,345,700 (7.7%)

3. Բանգկոկ — 15,822,600 (14.6%)

4. Լոնդոն — 15,461,000 (2.3%)

5. Մակաո — 13,360,800 (3.4%)

6. Կուալա Լումպուր — 13,339,500 (6.7%)

7. Շենժեն, Չինաստան — 12,100,400 (9.6%)

8. Նյու Յորք — 11,618,000 (8.9%)

9.  Անթալիա — 10,296, 600 (-1.6%)

10. Փարիզ — 9,780,800 (3.3%)

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here