Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի վարչական շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա են սկսել մետրոպոլիտենի տասնյակից ավելի աշխատակիցներ, որոնք նույնպես բողոքում են կենսաթոշակային կուտակային համակարգից` պահանջելով աշխատավարձերից պահումներ չանել:
Աշխատակիցները նամակ են հանձնել մետրոպոլիտենի ղեկավարությանը՝ ասելով, որ կսպասեն պատասխանի եւ հեռացել են:
Այս կապակցությամբ AraratNews.am-ը փորձեց տեղեկանալ, թե ինչ ընթացքում է ընկերության աշխատակիցների դիմումը: Մետրոպոլիտենի ընդունարանի աշխատակիցը տեղեկացրեց, որ դիմումն ընդունվել է.«Մեր աշխատակիցների դիմումը ընդունվել է և այն կդրվի քննարկման: Այս պահին այսքանը կարող եմ ասել»,-ասաց մեր զրուցակիցըˋ ավելացնելով, որ դեռևս հայտնի չէ, թե երբ կստանան պատասխան։