2013 թվականին աշխարհում վաճառվել է 1,9 մլն «խելացի» ժամացույց: Այս մասին հաղորդում է Forbes-ը` հղում կատարելով Strategy Analytics խորհրդատվական կազմակերպության զեկույցին:
Այդ զեկույցի համաձայն` «խելացի» ժամացույցների շուկան նոր է սկսել ակտիվանալ և մեծ ապագա ունի: Նույն աղբյուրի համաձայն` ժամացույցների մեծ մասը` 61%-ը, աշխատում են Android օպերացիոն համակարգով: Դա պայմանավորված է Samsung-ի կողմից այդ ժամացույցների մեծ թվով վաճառքով ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Հարավային Կորեայում:
Նույն զեկույցում ասվում է, որ խելացի ժամացույցները շուտով մեծ տարածում կունենան, ինչին կնպաստեն Apple-ի և Microsoft-ի կողմից թողարկված ժամացույցները: