Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2013թ. հունվար-դեկտեմբերին հանրապետություն են ժամանել 924 965 զբոսաշրջիկներ կամ 2012թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը աճել է 9.7%: Այս մասին ասվում է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման մեջ:
2013թ. հունվար-դեկտեմբերին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 906 154 մարդ կամ 2012թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 12.3%