Սոչիում այսօր մեկնակելիք Ձմեռային օլիմպիական խաղերին ներկա կգտնվեն նաև հոլիվուդյան հայտնի դերասաններ Բրեթ Փիթն ու Անջելինա Ջոլին: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը` հղում կատարելով ռուսական տուրիստական մի ընկերության տվյալների, որը կազմակերպել է Ջոլիի և Փիթի զբոսաշրջային ուղևորությունը:
Դերասաններն այստեղ կմնան մի քանի օր: Չի բացառվում, որ նրանք ներկա են գտնվելու Օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Հիշեցնենք, որ արարողությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:14-ին: