2013 թվականին հանրապետության անշարժ գույքի շուկայում արձանագրվել է գործարքների քանակական աճ, որի արդյունքում անշարժ գույքի նկատմամբ
իրականացված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումների քանակը` 190690 միավոր, 2012 թվականի համեմատ աճել է 9.8%-ով կամ 16977 միավորով, այդ թվում Երեւանում` 9.3%-ով կամ 5828 միավորով, իսկ մարզերում` 10.0%-ով կամ 11149 միավորով: Այս մասին ասվում է Կադաստրի պետական կոմիտեի հրապարակած տվյալներում:
2013թ. ընթացքում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների ընդհանուր քանակի 27.6%-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների մոտ: Գործարքների ընդհանուր քանակի 35.9%-ը գրանցվել է Երեւան քաղաքում: Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումներում մեծ տեսակարար կշիռ ունեն օտարման գործարքները՝ 25.5%: Դրանց քանակը 2013-ին 2012-ի համեմատ աճել է 3.6%-ով: