տուն Քաղաքական Միջազգային Անկախ ամեն ինչից՝ Ժնև-2-ի համար ժամանած Իրանի պատվիրակներն անարգել մուտք կգործեն Շվեյցարիա

Անկախ ամեն ինչից՝ Ժնև-2-ի համար ժամանած Իրանի պատվիրակներն անարգել մուտք կգործեն Շվեյցարիա

361
0

BRITAIN-SYRIA-CONFLICT-POLITICS

«Ժնև-2» համաժողովին մասնակցելու համար ժամանած Իրանի պատվիրակության և Սիրիայի ընդդիմության համար Շվեյցարիայի սահմանին ոչ մի խնդիր չի առաջանա: Սա հաստատել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

«Քանի որ պատվիրակներին ՄԱԿ-ն է հրավիրում, նրանք դիվանագիտական կարգավիճակ ունեն, եթե նույնիսկ դիվանագետ չեն հանդիսանում: Այդ պատճառով հրավիրվածներից ոչ մեկի համար Շվեյցարիա մուտք գործելը խնդիր չի հարուցի»,- հայտնել են ԱԳՆ-ում:

Նշենք, որ մինչ այժմ հայտնի չէ, թե խաղաղության «Ժնև-2» համաժողովին ինչ կազմով է հանդես գալու Սիրիայի ընդդիմությունը, և արդյոք Իրանի ընդդիմությունը մասնակցելու է համաժողովին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here